94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը

22-05-2020 16:33:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:
 


Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թ., Երևանում: Սովորել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954թ. ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
 
Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի
հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թթ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։
 
1988թ. դասավանդել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը:
 
Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։
 
•«Իմ Մինասը», հայերեն՝ 1995 թ., ռուսերեն՝ 1996 թ.
 
•«Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995 թ.
 
•«Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011 թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար