Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա. «Ռեգնում»

22-05-2020 15:49:36   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ:
 
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված
ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան:  Նա նշել է, որ արգելքը կշարունակի մնալ, բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:
 
Վրաստանում մայիսի 22-ին դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու տուգանքը կազմել է 3 հազար լարի (շուրջ 930 ԱՄՆ դոլար):
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար