Դանակահարություն՝ Արզնի գյուղում

22-05-2020 14:58:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը:  Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ:
 


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (խուլիգանական դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով  նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
 
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,
որ Արզնի գյուղի բնակիչը նշված վնասվածքն ստացել է  2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի  տներից մեկի բակում համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս՝ 52-ամյա տղամարդը,  իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ պատճառելով նրան ծանր մարմնական վնաս և դիմել փախուստի:
 
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել  և  վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
 
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 271 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար