Ոստիկանապետի շուրջ օղակը սեղմվում է. նա հրաժարական կտա՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



29-04-2020 22:01:37   | Հայաստան  |  Օրվա թեման
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանությունների մասին լուրերը ցնցել են հայ հասարակությանը. մամուլում դրանք բնորոշվել էին որպես մարտաֆիլմ հիշեցնող իրադարձություններ: 
 


Եվ այսպես, ապրիլի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, որոնց հետև
անքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ 
 
Ըստ մամուլի տեղեկությունների՝ կատարվածը վենդետա է եղել։  
 
Տեղեկացվել էր, որ Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև ծագած վեճին հաջորդել էին կրակոցներ, ավելի ուշ՝ ձողերով և դանակներով զինված
անձիք քանդելով Գավառի հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը՝ ներխուժել էին վիրավորների սենյակ, կտրել նրանց վիզը։ 
 
Այս սարսափելի իրողությունը լայն քննարկման առարկա է դարձել նաև համացանցում, որտեղ արձագանքողների մեծամասնությունը մեղադրում է ՀՀ ոստիկանապետին և պահանջում վերջինիս հրաժարականը։
 
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։
 
«Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել
 
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
 
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
 
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
 
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Օրվա թեման
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3076 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար