Պարետի որոշումից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

01-04-2020 17:02:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Երեկ ուշ գիշեր ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն էր տարածել, որ մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:  
 


Հայտարարության մեջ նաեւ նշված է
ր, որ դադարեցվում է հասարակական տրանսպորտի շահագործումը: Մարդկանց մեծ մասն առավոտ արթնանալուն պես խուճապի մեջ էր, թե ինչ է անելու եւ ինչպես է աշխատանքի հասնելու: Մինչդեռ պարետի այս նոր սահմանափակումներն ու մասնավորապես հանրային տրանսպորտի մասին որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի երկուսից: Այսօր հանրային տրանսպորտը կաշխատի մինչեւ գիշեր՝ ժամը 00:00-ն:
 
Եվ բացի սա, համացացում ակտիվ քննարկվում են գերբեռնված ավտոբուսների լուսանկարներ: Որոշ օգտատերեր գրում են, որ պարետի կարգադրությունն անտեսվել է, եւ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները նախկինի նման լիքն են, ինչը արգելվել էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո:
 
ՀՀ ոստիկանությունից ճշտեցինք, թե պարետի կարգադրությունից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխող քանի դեպք է արձանագրվել, եւ վերահսկման համար ինչ քայլեր է նախատեսում:
 
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ պարետի որոշումից հետո հանրային տրանսպորտի 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար: 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 230 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար