Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են. Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իրեն ուղղված քաղաքացիների հաղորդագրությունները

01-04-2020 13:52:01   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքացիներից ստացված ահազանգերը կապված արտակարգ դրությամբ պայմանավորված իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրների մասին: 
 


Նա գրել է. 
 
«Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են
 
Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ:
 
Միգուցե կապ ունի կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հնարավոր հետևանքների հետ: Ու ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեզ տեղազննելու փոխարեն, քանզի ժողովրդի գերակշիռ մասը աշխատանք չունենալու պատճառով արդեն իսկ իրենց տներում «տեղազննված են», լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր տարբեր պատճառներով չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են: ՍՈՎԱԾ:
 
Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել:
 
Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»»:
 
 
 
 
 
հետ:   Միգուցե
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 6784 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար