Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

01-04-2020 13:30:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հարգելի հայրենակիցներ
 


Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված
բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։
 
Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ  վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։
 
Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։
Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։
Մնացեք տանը և առողջ եղեք։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար