Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը

01-04-2020 11:54:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող
«Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ 
 
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
 
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, 
 
- միջոցառումների իրականացման ընթացքին, 
 
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, 
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: 
 
Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ 
 
Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ այստեղ։
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար