Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

01-04-2020 10:12:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ, որին առանձին խմբերով հնարավորություն կստանան մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները: Գրքեր կարդալ սիրող աշակերտների համար նախատեսված մրցույթի մեկնարկն ազդարարվում է ապրիլի 1-ին: 
 
Մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի»
աջակցությամբ: 
 
Մրցույթին կարող են մասնակցել ընթերցանության նկատմամբ սեր, գեղեցիկ խոսք և ստեղծագործական կարողություններ ունեցող դպրոցականները: 
 
Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով, մանրամասները զետեղվել են հրատարակչության school.editprint.am կայքում: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 1-30-ը, երկրորդը՝ մայիսի 3-15-ը, իսկ երրորդը՝ մայիսի 23-24-ը: 
 
Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով: 
 
Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով (շուրջ 50 գիրք): Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:
 
Մասնակցության համար դպրոցականները ապրիլի 1-30-ը պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն կարդացած գրքերի վերաբերյալ իրենց կարծիքն ու ուղարկեն այն հրատարակչություն: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 192 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար