Varks.am-ը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցողների տոկոսներն ու տույժերը, եթե մայր գումարը մարվի

31-03-2020 15:13:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020-ի ապրիլի 1-ի դրությամբ Varks.am-ում ժամկետանց պարտավորություններ ունեցողների համար զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
 


Այդ մասին ասվում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովի հայտարարության մեջ։
 
Այն հաճախորդներից, որոնք ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, առաջիկա 2
ամսվա ընթացքում լրացուցիչ որևէ գումար չի հաշվեգրվի (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այդ հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։
 
Հարցերի դեպքում կարելի է դիմել Լուծարային հանձնաժողով՝ +(374 12) 700 000, [email protected]:
 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020-ի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար