Իրանում նորածնի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Regionmonitor.com

31-03-2020 14:34:18   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի Մեշխեդ քաղաքում նորածին երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
 


Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
 
Մեշխեդի բժշկագիտական համալսարանի դասախոս Ահմեդ Շահ Ֆերհադը հայտնել է, որ մինչ այդ երեխայի մայրը վարակված է եղել
կորոնավիրուսով։ Երեխան ծնվելուց հետո կորոնավիրուսի թեստ է անցել, որի արդյունքում պատասխանը դրական է եղել։
 
Նշվում է, որ երեխան 900 գրամ քաշով է ծնվել։ Նա առաջին օրը շնչառական խնդիրներ է ունեցել։
 
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 19-ին։ Մարտի 30-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է 41․495։ Գրանցվել է մահվան 2․757 դեպք։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար