Մարտի 28-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 372 հաստատված դեպք

28-03-2020 10:34:17   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 372 հաստատված դեպք: 
 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, երեկվա համեմատությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 43-ով: 
 
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 18, մահացել 1 անձ: Վերջինս 72-ամյա կին էր,
ով բացի կորոնավիրուսային հիվանդությունից, ուներ նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում: 
 
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն ըստ մարզերի՝ ունի հետևյալ պատկերը՝ Երևան 151, Արագածոտն՝ 4, Արարատ՝ 56, Արմավիր՝ 52, Կոտայք՝ 57, Լոռի՝ 2, Շիրակ՝ 2, Սյունիք՝ 2: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1939 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար