ՓՄՁ-ների օժանդակության ծրագիրը չի ներառում առևտրով զբաղվող կազմակերպություններին. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ծաղկավաճառներին աջակցելու մասին

27-03-2020 16:55:57   | Հայաստան  |  Հասարակություն
Փոքր և միջին ձեռնարկությունների օժանդակության ծրագիրը չի ներառում առևտրով զբաղվող կազմակերպություններին: 
 


Այս մասին մարտի 27-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով լրագրողի այդ հարցին, թե պետությունն ինչ աջակցություն է նախատեսում ծաղկավաճառների համար, որոնք երկրում ստեղծված ներկայիս իրավիճակում տուժում են: 
 
Ըստ նրա,
եթե ծաղկավաճառները բացի վաճառելուց, զբաղվում են նաև ծաղիկների աճեցմամբ, ապա կարող են դիմել Կառավարության կողմից մշակված աջակցության երկրորդ փաթեթին: 
 
«Եթե բանկը կորոշի, որ ցանկություն ունի համագործակցել և վարկավորել տվյալ տնտեսվարող սուբյեկտին առաջին փաթեթի միջոցառումների շրջանակներում, այնտեղ նախատեսված է համաֆինասավորում, վերաֆինանսավորում և սուբսիդավորում աջակցության գործիքները, իսկ տնտեսվարողն էլ կկարողանա ապացուցել բանկին, որ ինքը վարկունակ է և կարող է համագործակցել, ապա կստանա այդ աջակցությունը»,- մանրամասնեց Ն. Մարգարյանը՝ հավելելով, որ այս դեպքում բանկերն իրենք են գնահատում ռիսկերը և որոշում կայացնում: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 790 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար