Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին

Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդները iUniversity հարթակից կօգտվեն առանց հավելյալ վճարի

27-03-2020 16:20:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մարտի
23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռևս մարտի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։
 
«Արտակարգ դրությամբ պայմանավորված Պոլիտեխնիկում ձևավորվեց աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ապահովեց հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը»,-նշում է Գոռ Վարդանյանը։
 
Պրոռեկտորի խոսքով այժմ տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի
սաները միասնական ձևաչափով անցնեն առցանց ուսուցման։
 
«Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը Պոլիտեխնիկի  «Սևունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով ողջ աշխատանքները»,-նշում է Գոռ Վարդանյանը։
 
Ինչպես ուղիղ միացման ընթացքում նշվել էր, iUniversity հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնել, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատել։
 
Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին և աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity հարթակից օգտվելու համար։ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդների համար iUniversity հարթակից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի:
 
«Պոլիտեխնիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս կարևոր պահին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին աջակցելու համար»,-նշել է ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։
 
iUniversity հարթակը ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարանների, դպրոցների, քոլեջների  (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) հարթակ է, որը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար