Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի պայթյունաձեւ զարգացմանը․ ՌԻԱ-նովոստի

26-03-2020 17:38:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի իրավիճակի միջուկային ռեակցիայի արագությամբ զարգացմանը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-նովոստի գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի մասնագետներից մեկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։
 


Ըստ նրա, եթե սկզբում վարակը տարածվում էր թվաբանական, ապա այժմ՝ երկրաչափական պրոգրեսիայով․ վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում երեք անգամ ավելի
է մարդ վարակվել, քան դրան նախորդող օրը։
 
Ռուսաստանի ողջ տարածքում նոր բուժարաններ են պատրաստվում եւ նոր մահճակալներ եւ սարքավորումներ տեղադրվում։
Ըստ նրա, երբ սկսվի այդ պայթյունաձեւ զարգացումը, ամենից կարեւորը՝ խուճապի չմատնվել եւ բոլորին, ում անհրաժեշտ է, կարողանալ օգնություն հասցնել։ 
 
Աղբյուր՝ https://ria.ru
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 459 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար