ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

26-02-2020 19:13:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՔԾ քննիչը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
 


Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
 
Նրա խոսքով՝ Բաբլոյանի մեղադրանքը փոփոխելուց հետո նյութերի ծանոթացման համար ՀՔԾ-ն մեկ օր ժամանակ էր տրամադրել, որի ընթացքում էլ հենց պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Եվ արդեն ըստ ավանդույթի՝ պատասխանը ստացել եմ ժամերի ընթացքում, բողոք կներկայացնեմ նաև
հսկող դատախազին»:
 
Վարդեւանյանի նշեց, որ նոր մեղադրանքից հետո որեւէ նոր քննչական գործողություն չի իրականացվել. «Պատկերացրեք՝ 4 ամիս նախաքննություն է իրականացվում 300-րդ հոդվածի հատկանիշներով, այնուհետև նոր, համալիր քննչական գործողությունների բացակայությամբ արարքն ուղղակի վերաորակվում է 308-րդ հոդվածով: Ամեն դեպքում, նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց այն, որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, այս գործի մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են»,- նշեց պաշտպանը:
 
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին վերադաս դատախազի ցուցումի համաձայն՝ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները վերաորակվեցին: Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու փոխարեն Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Արսեն Բաբայանին՝ ՍԴ լիազորությունները տիրանալուն օժանդակելու փոխարեն՝ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրանք մեղադրվում են նաեւ պաշտոնեական կեղծիքի համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար