Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

26-02-2020 18:15:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:
 


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու եւ դրանով, իրենց գնահատմամբ, Ս.
Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտումները վերացնելու նախաքննական մարմնին պարտավորեցնելու մասին:
 
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Նշենք, որ մինչ բուն գործի քննությունը, Սերժ Սարգսյանի պաշտպանները Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել առաջին ատյանի դատարան:
 
Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 620 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար