Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը

26-02-2020 15:53:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը: 
 
Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ
հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:
 
Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է փոխանցել բոլոր աշխատանքների հեղինակներին. «Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»,-ասել է փոխքաղաքապետը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար