Խորհրդակցություն փրկարար ծառայությունում

25-02-2020 19:11:30   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
 
Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
 
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երև
ան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:
 
ՓԾ տնօրենը տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է բավականին լուրջ անելիքներ փրկարար ծառայության կողմից և հանձնարարեց փ/ծ ստորաբաժանումների ղեկավարներին հնգօրյա ժամկետում նախապատրաստել վերոնշյալ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը:
 
Միաժամանակ, հանձնարարեց ՓԾ կադրերի վարչությանը հնգօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել փ/ծ կանոնադրության, պաշտոնի անձնագրերի մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՓԾ աշխատակիցների անվանացանկի մշակման վերաբերյալ:
 
Վ. Գաբրիելյանն անդրադառնալով ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով տարածքային ստորաբաժանումներում ծառայության կրման ընթացքի, ծառայողական փաստաթղթերի ստուգման և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործուղված աշխատանքային խմբի կատարած աշխատանքներին՝ Փրկարարական ուժերի վարչությանը հանձնարեց ավարտելուց հետո ամփոփել հայտնաբերված թերությունները և ներկայացնել փետրվարի 28-ին կայանալիք փ/ծ տնօրենի ուսումնական խմբի պարապմունքին:
 
Ծառայության տնօրենը հանձնարարեց ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկման տարածքներում առաջացած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով երկու մարտական հաշվարկ ուղարկելու ժամանակ՝ անձնակազմի առկայության դեպքում, 2-րդ ընթացքը չդիտարկել որպես ջրատար։
 
Բնակչության պաշտպանության վարչությանը հանձնարարվեց իրականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների պլաններում բնակչության պաշտպանության վերաբերյալ բաղադրիչների հստակեցում:
Քաղաքացիական պաշտպանության վարչությանը հանձնարարվեց լրամշակել ՔՊ պատրաստականության բերման պլանները, ներկայացնել առաջարկություն պատրաստականության բերման մոտեցումներն առկա պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ և զեկուցել:
 
Ծառայության տնօրենը խոսեց անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման մասին: Խնդիր դրվեց, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատանքները պլանավորեն այնպես, որ ստորաբաժանումներում աշխատող բոլոր աշխատակիցներն ունենան հավասարաչափ ծանրաբեռնվածություն:
 
Հանձնարարվեց բարձրացնել պահանջկոտության մակարդակը ենթակաների կողմից հանձնարարականների կատարման վերջնական արդյունքների նկատմամբ և այդ հարցը կապել փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների հետ: Բացատրվեց, թե ստորաբաժանման ղեկավարները, ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատեն իրենց աշխատակիցների կատարած աշխատանքները:
 
Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը զեկուցեց կատարված և չկատարված հսկողականների, փաստաթղթերում հայտնաբերված սխալների, վրիպակների մասին: Ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը հսկողություն իրականացնել մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման վերջնակետային սարքերի հաշվառման նկատմամբ:
 
Բոլոր մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսախցիկով սաղավարտների ծրագրավորումը
ավարտվել է, ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը մինչև փետրվարի 28-ը մշակել հրշեջ նոր սաղավարտների շահագործման ուղեցույց, իսկ ՓԾ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել ուսուցում ըստ մշակված ուղեցույցի և ուսուցման ավարտից հետո ընդունել ստուգարքներ:
 
Ծառայության տնօրենը կրկին անդրադառնալով անձնակազմի ուսուցման հարցին ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել միայն ուսուցում անցած, և բուսածածկ տարածքների հրդեհաշիջման մեթոդական ձեռնարկից ստուգարք հանձնած ծառայողներին: Հատկապես շեշտեց հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցմանը:
 
Ծառայության տնօրենը հանձնարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետին թարմացնել ազդարարման սխեման:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար