Ողբերգական դեպք Արցախում. «պրիսյագից» վերադարձող քաղաքացիների մեքենաները ձնակույտից դուրս բերելիս 49-ամյա տղամարդ է մահացել

08-02-2020 23:45:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
 


Ժամը 22:35-ի սահմաններում, Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռ. Գինոյանի
գլխավորությամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցելիս է եղել զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել:
 
Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 7268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար