2019-ին 32 դեղատան լիցենզիա է կասեցվել

24-01-2020 19:48:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ   2019 թվականի ամփոփ տվյալներն է ներկայացրել Լիցենզավորման գործակալությունը: Համաձայն դրանց, անցած տարի կայացել է լիցենզավորման 33 նիստ, քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված 605 եզրակացություն, 106 հայտատուի մոտ տեղում ուսումնասիրություն չի իրականացվել: Արդյունքում` 408 կազմակերպության տրվել է դրական, 197-ին բացասական եզրակացություն: 2018 թվականին գումարվել է 24 լիցենզավորման նիստ, ներկայացվել է 469 եզրակացություն, 95 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն, ինչի արդյունքում շուրջ 358 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն և 111 կազմակերպության` բացասական:
 


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում դեղատնային գործունեությամբ զբաղվող 136 կազմակերպության վերաբերյալ կասեցման միջնորդություն է ներկայացվել, որոնցից 32-ի լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող 226 կազմակերպությունից  76-ի լիցենզիան դադարեցվել է: Դեղատնային գործունեությամբ զբաղվող 32 կազմակերպություններից խախտման
պատճառները վերացնելուց հետո 29-ի կասեցման հրամանները ուժը կորցրած են ճանաչվել, բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող 76-ից ուժը կորցրած է ճանաչվել 15-ը, մասնակի` 27-ը:
 
Լիցենզավորված կազմակերպությունների տնօրենների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված դիմումների համաձայն` 2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն, 2018-ին կասեցվել է 24, դադարեցվել` 178-ի գործունեությունը: 2019 թվականի ընթացքում դեղի գովազդի և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի 26 հայտ մերժվել է:
 
2018-2019 թվականների ընթացքում լիցենզավորման գործակալության կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ոլորտի բարելավմանը: Տվյալները վերցված են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար