Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին

«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի դիմումը



24-01-2020 16:18:08   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Սիրելի հայրենա
կիցներ, ընկերներ: 
 
Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր: Մեր կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, 1894-1923 թվականերին իրականացված Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ աշխարհի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: 
Մեր կազմակերպության համար մարդասիրական եւ համամարդկային ծրագրերը առաջնային նշանակություն ունեն: 
Այս տարի մենք կրկին, արդեն երկրորդ անգամ, դիմել ենք Նոբելյան կոմիտե 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի եւ հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին: 
 
Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:  
 
Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվաց Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի եւ Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, Եվրախորհրդարանի, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից:
 
Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը եւ նրա ռազմական միջամտության ցանկությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքում եւ Սիրիայում լիարժեք ռազմական գործողությունների անցկացումը:
 
Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, արդեն դրական արդյունքներ են տալիս նույնիսկ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:
 
Եւ այդ ամենը հակառակ այն շարունակական ճնշումների եւ իրական սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա Էրդողանի բռնակալ ռեժիմին  կողմնակից ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:
 
Կրկին  դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը եւ ձայնը տալ Կարո Փայլանին:
 
Խնդրում ենք նաեւ Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝
2020 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի: 
 
Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2020 թվականի Հունվարի 31-ը դրա եզրափակիչ օրն է: 
 
Վստահ ենք, Ձեր մասնակցությունը եւ Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենատաք կետում՝ Մերձավոր Արեւելքում, կայուն խաղաղության եւ ազգերի միջեւ իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում: 
 
Շնորհակալություն: 
Սաիդա Օհանյան
 
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
21.01.2020 թ. 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 343 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար