Եկատերինբուրգ-Երեւան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան շասսիի անսարքության պատճառով

24-01-2020 11:22:49   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Եկատերինբուրգից Երեւան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


Գերատեսչությունը մանրամասնում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել Է տեղական ժամանակով 07:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել Է 65 ուղեւոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար հետ Է վերադարձել:
 
«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել Է շասսիի անսարքության տվիչը, այդ կապակցությամբ օդանավի
հրամանատարը որոշում Է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրԷջք Է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,-ասված Է հաղորդագրության մեջ:
 
Հետաքննչական վարչությունը ստուգում Է սկսել այդ փաստով, գերատեսչության աշխատակիցները պարզում են դրա պատճառներն ու հանգամանքները: «Կոլցովո» առցանց-տաբլոյի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը վերստին նշված երթուղով մեկնել Է Երեւանի ժամանակով 09:35-ին, չվերթն իրականացնում Է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: Ուրալյան տրանսպորտային դատախազությունը փոխադրողի կողմից թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ստուգում Է սկսել, հաղորդվում Է գերատեսչության կայքում: Հսկիչ մարմինը ճշտում Է, որ գործնականում թռիչքից անմիջապես հետո օդային երթեւեկության կառավարման կենտրոնում օդանավի հրամանատարից հաղորդում Է ստացվել առջեւի շասսիի փեղկերի անսարքության ցուցիչի գործելու մասին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 429 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար