Ոստիկանության հաղորդագրությունը՝ «Էրեբունի պլազա»-ում հնչած կրակոցների մասին

23-01-2020 15:50:02   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. 
 


«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ 
 
Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ 
 
Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ 
 
Ընթանում են բանակցություններ։ 
 
Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»։
 
Նշենք, որ այս հյուրանոցում է գտնվում ՀՀ երկրորդ
նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության և «Yerevan today» կայքի խմբագրությունները: 
 
Լրացված՝
 
ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ահազանգը ստանալուն պես անմիջապես դեպքի վայր են ժամանել իրավապահ կառույցները՝ ոստիկանության ղեկավար կազմը: 
 
«Ոստիկանության պետն անձամբ բանակցություններ է վարում, այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, զենքը վերցրել ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ նախնական տվյալներով տուժածներ և պատանդներ չկան:
 
Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ՝ ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրեն ավելի ուշ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1286 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար