Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի

23-01-2020 13:09:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։
 
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվել է«Առևտրի  և  ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ 
 
Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որսույնօրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների
կրճատմանն ուղղված իրավական կարգավորման
հետ։
 
Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների  լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Oգտագործված պլաստիկ արտադրանքով, այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: 
 
Սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ:Ակնկալվում է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի ձևավորմանը և վերականգնմանը:  
 
Հավելենք նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝  նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար։Մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների  կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։ 
 
Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը  10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար