Վարչապետը պարզաբանեց «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված խնդիրը՝ նշելով. «Հարցերը մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



23-01-2020 12:37:05   | Հայաստան  |  Հասարակություն
Տարի ու կեսում մենք կրկնակիից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ենք բացել, և այսօր մադրիկ մեզ մեղադրում են այդ լաբորատորիաների հետ կապված պրոբլեմներ առաջացնելու մեջ: 
 


Այս մասին հունվարի 23-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ընդգծելով, որ վերջին երկու տարում մոտ տասն անգամ ավելացրել է նաև այդ լաբորատորիաներին պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը: 
 
Ըստ վարչապետի, մինչև հեղափոխությունը, ՀՀ-ում բացվել է 220 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո՝  355, իսկ դրանց պետական ֆինանսավորումը 2014-2017 թվականներին կազմել է 187 մլն դրամ, 2018-2019 թվականներին՝ 1 մլրդ 296 մլն դրամ:   
 
«Մենք հիմա ունենք հանրապետությունում 575 լաբորատորիա, որոնք ձեռք
են բերվել մի կազմակերպությունից, և մենք ասում ենք հետևյալը. այս պահին մի պահ դադար ենք վերցնում, վերլուծում, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և ինչպես և կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո մինիմումը պետք է անենք՝ պետք է խուսափենք մեկ անձից արվող գնումներից և պետք է անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով»,- պարզաբանեց վարչապետը: 
 
Վերջինիս հայտարարությանն արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. 
 
«575-ի հետ կապված մենք գումարը տվել ենք մեկ կազմակերպությանը, այսինքն՝ մեկ կազմակերպություն է այդ ամբողջն արել, որոնցից 284-ը այդ 834 մլն դրամը, որ մենք տվել ենք և իրենք գնում են կատարել և ներդրել են,
և մինչև այդ իրականացված ծրագիրը եղել է հետևյալ սկզբունքով՝ իրենք իրենց հովանավորների միջոցներով ներդրում են արել, մենք ամբողջությամբ մեզ վրա վերցրել ենք ուսուցիչների աշխատավարձային ֆոնդը»:  
 
Վարչապետը նկատեց նաև, որ այդ և նման այլ հարցեր հաճախ են մաիպուլյատիվ շահարկումների ենթարկվում: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 714 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար