Այ սա երազանք էր. Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայաստան հասած ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռների մասին

27-12-2019 12:18:01   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակը հասավ Հայաստան: 
 


Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցեց ինքնաթիռների դիմավորման արարողությանը: 
 
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։
Պարոն նախարար շնորհավոր ձեր ծննդյան օրը»։
 
Նշենք նաև, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշում է ծննդյան 51-րդ տարեդարձը: 

 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 14605 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար