Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

12-12-2019 17:58:11   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:
 


SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում:
 
Շարժական մեքենան
հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:
 
Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական աջակցություն ցուցաբերելու համար:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 767 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար