Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ

12-12-2019 13:44:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 11 դեկտեմբերի 2019թ., 1883 – Ա, 1874 – Ա, 1868 – Ա, 1867 – Ա, 1861 – Ա և
1855 - Ա որոշումներով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության, Քաթարի Պետության, Թուրքմենստանի, Իրաքի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: 
 
   Նշված երկրների կառավարությունների հետ համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Հիմք՝ 
1883-Ա- https://bit.ly/38v5jjw
1874-Ա- https://bit.ly/2sg7rLs
1868-Ա- https://bit.ly/2PeOAcL
1867-Ա- https://bit.ly/34cpGyB
1861-Ա- https://bit.ly/38sjK7U
1855-Ա- https://bit.ly/2PIZXJ0
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 442 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար