Երկու շիշ ցեխախառն նավթով մի հովիվ մտավ աշխատասենյակ. որոշել եմ խոսել այս գաղտնիքի մասին

12-12-2019 12:11:08   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր որոշել եմ խոսել մի գաղտնիքի մասին։ 
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐՆ ՈՒ ՄՆԱՅՈՒՆԸ-կարդացեք, հետաքրքիր է...
 


Հայստանը շատ հարուստ է, այդ հարստության դռները պետք է բացել միայն հայերիս համար. և կտրել այն կաթի աղբյուրը, որի միջոցով մեզ ճնշում են. և շարունակելու են ճնշել, եթե հայի վերջին խելքով չգործենք:
Բաքուն կառուցեցին և նավթահորերի առաջին մշակումներն արեցին հայերը՝ մեծահարուստ մանթաշովների ձեռամբ, փոխանակ զարգացնեին Հայաստանի նավթարդյունաբերությունը: Հայաստանը նավթի հզոր քանակություն ունի, որն հոսում է Իրաք և այն երկրները, որոնք այսօր մեզ խեղդում են: Աշխարհի տերերը ավելի լավ գիտեն, քան մենք, մեզնից միշտ թաքցրել են՝ մեր երկիրը գցելով մեր աչքից որպես անկենսունակ, որպեսզի լքենք մեր հարուստ հողատարածքները, որ կարողանան տիրել: Աստված մեզ ամեն ինչ է տվել ապրելու
համար.. Այս ցանկը ահավոր մեծ է, դրա համար եմ կոչ անում աշխարհի հզոր հայերին դեմքով շուռ եկեք դեպի ՀԱՅԱՍՏԱՆ, այստեղ ձեր ազգն է ապրում, մի նահանջեք, համոզեք , առաջին մերժումներով
մի բավարարվեք, մի խռովեք, մերժողներն էլ չգիտեն
թե ինչ հարստության վրա են նստած հետազոտումներով ապացուցեք: Ժամանակավորն ու մնայունը տարբերեք իրարից: Ինչու եմ այսպես համոզված ասում: Տարիներ առաջ, երբ աշխատում էի մի պատասխանատու վայրում, երկու շիշ ցեխախառն նավթով մի հովիվ մտավ
աշխատասենյակ: Նա հայտնեց, որ ոչխար է տարել իքս վայրում արածեցնելու և ամեն անգամ նկատել է. որ միշտ հիշյալ տարածքից հեռու են փախել ոչխարները:
Հետաքրքրության համար մոտեցել է և ինչ՝ քարի տակից փոքրիկ բլթոցով այս նավթն է դուրս եկել... Ինձ համոզելու
համար առաջարկեց իր հետ գնալ տեսնել:Չզլացա,1992թ դժվար, շատ դժվար օրերից էր, մտքովս երկրի զարգացման նոր հեռանկարներ պտտվեցին, ինչպես հիմա եմ ասում:
Գնացի և աչքովս տեսա, ուրախությանս չափ չկար... Վերադարձա և զեկուցեցի պատկան մարմիններին, լռություն տիրեց, պատճառաբանելով, թե՝ երկրաշարժ ու պատերազմ է, միջոցներ չունենք: Հովվին լուր ուղարկեցի ծածկել այդ վայրը և գիտեք ինչ ասաց՝ ,,ես ու իմ աղքատ հարևանները
այդ նավթով ենք մեր տունը տաքացնում,,:
Տարիներ անց , երբ այլ հանձնարարությամբ մեկնեցի նույն բնակավայրը, հովվին չգտա, մեկնել էր ԱՄՆ բնակության, իսկ նավթի ակը փակել էր.. Տեր լինենք մեր գանձերին, որ օտարները չտիրեն: Վառելիքի պակասը վաղը, մյուս օրը մոլորակը կկանգնեցնի աղետի առաջ, իսկ մենք ակունքն ենք այն մեծ հարստության, որը մեզնից բացի հայտնի է շատերին: Բարեկամներ, ես բաց խոսեցի...
 
Ռուզան Ասատրյան 
գրող-հրապարակախոս

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար