Ադրբեջանի նման դիրքորոշումը թուլության նշան չէ. Ադրբեջանին բանակցություններ պետք չեն. Սուրեն Սարգսյան

05-12-2019 18:54:37   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանն ասում է.
1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:
2. հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան:
3. Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ում ասումա, որ Ադրբեջանի նման դիրքավորումը թուլության նշանա:
4. Ես էլ ասում եմ թուլության նշան չի: Վերջնագիրա: Ինքը տանումա ռազմական լուծման: Իրան բանակցություն պետք չի: Դա իրան ոչինչ չի տալիս:
5. Նախարարները հանդիպում են, բանակցում են:
6. Մամեդյարովը իրա գրած թղթից հետ չի կանգնում (գոնե հանրային դաշտում):
7. 3 ժամ բանակցություններից հետո պայմանավորվում են կրկին հանդիպել:
8. Մամուլին առաջինը տեղեկությունա տալիս ադրբեջանական կողմը:
 


Հա, ու ամենակարևորը. «Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի
քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս»:
 
Տոնոյան,«Наше дело правое, победа будет за нами»:
 
Սուրեն Սարգսյան
 քաղաքագետ

 

 

 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար