«Աշխատիր, Հայաստան» ռազմավարությամբ կսահմանվեն զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները

05-12-2019 17:35:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գործադիրը հաստատել է «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը: Ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճն անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, առկա է զբաղվածության ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը
լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս:
 
Միաժամանակ զբաղվածության պետական ծրագրերը կամ գրավիչ չեն, կամ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն: Ռազմավարությամբ սահմանվում են նշված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները: Այսպիսով՝ ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով: Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների
մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում, զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում և այլն: Արդյունքում՝  կլինեն հստակ սահմանված զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններ, ինչը հնարավորություն կտա համակարգված և ներդաշնակ իրականացնել ոլորտին առնչվող ծրագրերը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար