Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին

05-12-2019 16:51:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Դեկտեմբերի 3-ին կայացել է անվասայլակով բասկետբոլի 2019 թվականի բաց առաջնության եզրափակիչ փուլը, որին ներգրավված էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի թիմերը:
 
Հայաստանը ներկայացնում էին Բանակի կենտրոնական մարզական ակումբի և ԱԻՆ զինհաշմանդամ
մարզիկները:
Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Իրանի «Ֆիրուզ» թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի «ԲԿՄԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վրաստանի «Թբիլիսի» թիմը։
 
Հայաստանի անվասայկալով բասկետբոլի ֆեդերացիայի և պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպվող առաջնությունն անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում: Մրցաշարի նպատակն է զարգացնել  անվասայլակով բասկետբոլ մարզաձևը Հայաստանում, հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվել ակտիվ սպորտով և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 979 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար