Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչ էին. Նիկոլ Փաշինյան

04-12-2019 18:05:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչ էին: Եթե նրանք ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչ լինեին, կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որպեսզի ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի: Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Նա նշեց, որ, այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է իրեն, խնդրել է, ասել է՝ խոշոր ներդրողներ են: «Ես Երևանի քաղաքապետին զանգել եմ, քաղաքապետը կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, պարոն Ծառուկյանն ինձ ասել է՝ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են, ես
հարգանքով վերաբերվելով՝ ասել եմ՝ թող ընդունեն: Երևանի քաղաքապետն արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաև իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցչություն»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ
գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով ու մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին:
 
«Երկրորդ, նրանք ի՞նչ են ուզել, ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում՝ բիզնես դնելու համար: Եվ Երևանի քաղաքապետն ասել է՝ ձեր նշած տարածքներով հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: Մասնավորը գուցե ունենա, պետք է գնել: Հընթացս պարզվել է՝ երեք հյուրերն էլ հեռախոս ունեն իրենց հետ, զանգ են ստացել, և երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, թե ինչ կարող են անել, սկզբում մեկն է հեռախոսը վերցրել, սկսել խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել իր խոսքը, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել, քաղաքապետն էլի ընդհատել է խոսակցությունը, բայց երբ արդեն երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետը ասել է՝ ես ենթադրում եմ էս խոսակցությունն արդեն հետաքրքիր չէ ձեզ, որովհետև անընդհատ  խոսում եք, ես ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է արել»,- ասաց նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե մարդիկ կան, ովքեր թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վերաբերվեն և իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ ջինսով ու բոթասով պետք է մտնեն քաղաքապետին ասեն՝ «դու ըստեղից ընդեղ», այդ ժամակները վերջացել են:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1180 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար