Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

04-12-2019 17:45:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի  (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։
 
Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում  «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։
 
Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին  մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի
զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել է էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև  «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։ 
 
Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով  TPQI –ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի  հետ պետություն-մասնավոր գործակցությանը։
 
Ծրագրերից առաջինը «Ինժեներական քաղաքի» կառուցումն է՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ: Երկրորդը՝ Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումն է՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Հաջորդը Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրն է՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ: Չորրորդը՝ Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումն է՝  2,5 մլրդ դրամ ներդրումով, և Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրն է՝ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:
 
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացումը, նշվել է դրա վերակազմավորման ընթացքում ռիսկերի ճիշտ գնահատումը, այդ գործընթացում լավագույն մասնագետներին ներգրավելու կարևորությունը։ 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 879 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար