60 վերապատրաստող-մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

04-12-2019 17:40:29   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի  հաշվետու միջոցառմանը։
 


Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի  տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական  ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու  վերապատրաստող մենթորները ներկայացրել
են  իրենց կողմից մշակված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին:
 
«Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
 
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը: 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 851 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար