ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը

04-12-2019 14:17:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի
հետ։ 
 
Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության  զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները: 
 
Կողմերը քննարկել են ՀԲ «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրում ներառված «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ  փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները և նախարարության առաջարկությունները։ 
 
Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Երկուստեք կարևորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը և արդյունավետության բարձրացումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 681 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար