Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իրագործի՛ր առողջության քո իրավունքը

21-11-2019 17:28:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:
 


Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:
 
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության
հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:
 
Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:
 
Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:
 
Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը
 
Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև.
 
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:
 
 
N Անցկացման ամսաթիվը Անցկացման ժամը Անցկացման վայրը
22.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
24.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ
24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Արտաշատ, մարզպետարանի
հարակից տարածք
24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք
26.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք
29.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք
30.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք
01.12.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ
 
 
01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 376 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար