Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին

21-11-2019 16:12:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››-ի տնօրեն Խորխե Էռնեկյանին:
 


Զրուցակիցները քննարկել են ՀայՓոստի հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր:
 
Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը
տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան: Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում են ՀայՓոստի զարգացման կառավարության տեսլականը:
 
Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում ՀայՓոստի դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհան»-ի գործում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար