ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

20-11-2019 13:13:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 19-ին տեղի ունեցան մարդու իրավունքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
 


 ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և
հանրային դիվանագիտության վարչությունից  տեղեկացնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов):
 
Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:
 
 
Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները: 
 
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար