ՌԴ առողջապահության նախարարության փորձագետները նշել են առողջ կենսակերպի հինգ ցուցանիշները

13-11-2019 17:08:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր պրակտիկայի արտահաստիքային գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան՝ ելույթ ունենալով «Առաջնային բժշկա-սանիտարական օգնության ցուցաբերման համակարգի զարգացումը» Համառուսաստանյան գիտագործնական խորհրդաժողովում:
 


«Մեր փորձագետները՝ հայտնի պրոֆեսոր Սվետլանա Շալնովայի գլխավորությամբ, բացահայտել են այն հինգ հիմնական ցոււցանիշները, որոնք կազմում են առողջ կենսակերպը՝ մաթեմատիկայի օգնությամբ: Եվ պարզվել Է
, որ առաջինը չծխելն Է»,-ասել Է նա:
 
Որպես երկրորդ ցուցանիշ նշվել Է ճիշտ սնվելը, եւ հատկապես բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը: «Ռուսաստանում դա խնդիր Է, մենք բանջարեղեն եւ մրգեր քիչ ենք գործածում. օրական հարկավոր Է 400 գրամ բանջարեղեն ու մրգեր օգտագործել»,-նշել Է փորձագետը: Բացի այդ, չարժե չափից ավելի աղ անել կերակրին եւ օրական օգտագործել 5 գրամից ավելի աղ: Կարեւոր տեղ Է հատկացվել ֆիզիկական ակտիվությանը. Դրապկինան հավելել Է, որ բավարար կլինի օրական մեկ ժամ քայլելը: Առողջ կենսակերպի վերջին ցուցանիշը համարվել Է ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար