ԱԻՆ-ը անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում

13-11-2019 16:41:52   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:
 


Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի
գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:
 
Արտակարգ Իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 281 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար