Հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են

13-11-2019 16:35:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 


 
«Այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված
երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:
 
Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:
 
Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:
 
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են եւ համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներեւ դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:
 
Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար