ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ

13-11-2019 13:17:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն: Թերթի «տեղեկություններով»՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում:

Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

Հետևաբար, թերթի կողմից Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ բարեկամական կապերով պայմանավորելը` պարզապես անհեթեթ է: Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից: Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից, զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ, որի պարտադիր բաղադրիչներից է ճշգրիտ տեղեկատվության մատուցումը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար