Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով. մեր տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

13-11-2019 11:23:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյու
նաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։
 
«SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։
 
Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։
«SWITCH 2019»-ի շրջանակներում
մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։
 
«Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։
 
Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
 
«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախբելն է։
 
Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։
 
«SWITCH»-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար