ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել վարձու աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը. «Արմենպրես»

22-10-2019 12:01:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
 


«Խոսքը վերաբերվում է բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորությանը: Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու: Քաղաքացիները՝ վարձու աշխատողները, որոնք կամավոր ապահովագրություն կիրականացնեն, ապա մինչև 50 հազար դրամի չափով իրենց եկամտային հարկից այդ գումարը
կնվազեցվի»,-ասաց Թանդիլյանը:
 
Նրա կարծիքով՝ դա խթան է հանդիսանալու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը:
 
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ: «Հիմնավորում կա, որ ծառայությունների որակը կբարձրանա, համակարգը կզարգանա, գին-որակ հարաբերակցությունը ավելի լավ մակարդակի կբարձրանա: Սակայն պետք է արձանագրենք, որ ապահովագրական ընկերությունները  առաջարկվող 50 հազար դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ: Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,-ասաց Վարդանյանն ու կարծիք հայտնեց՝ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար