#փոխիրաշխարհը. Արեգի երազանքի ճանապարհը



22-10-2019 10:36:35   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։
 
Այս անգամ ներկայացնում ենք 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։
 
«Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն
ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, և այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, և այդ դժվարությունները հաղթահարելով՝ մարդիկ պետք է հասնեն իրենց երազանքին: Ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ փոխել աշխարհը, իսկ աշխարհը փոխելու համար շատ մեծ դժվարությունների միջով պետք է անցնել: Իմ փոխելու տարբերակը երաժշտությունն է: Ես հույս ունեմ, որ կարող եմ երաժշտությունով փոխել աշխարհը՝ այն դարձնել խաղաղ»,- ասում է Արեգ Գալստյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար