Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա.«Փաստինֆո»

21-10-2019 14:52:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին բուժման նպատակով մեկնել է արտերկիր։
Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
 


Փաստաբանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը Գերմանիայում ոտքի հետ կապված բուժման կուրս պետք է անցնի։ «Մեկնել է երեկ, կվերադառնա դատարանի
սահմանած ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 4-ը»,-«Փաստինֆո»-ին ասաց Կարեն Մեժլումյանը։
 
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 320 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար