Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան.ՀԺ

21-10-2019 14:35:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որեւէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, այնուամենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
 


«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է
հարուցվել դեպքի առթիվ եւ Հրայր Թովմասյանը որեւէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։ Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ, իհարկե, հրավիրվում են ԱԱԾ, իրավական մասով պետք է հետեւենք ընթացքին, հասկանանք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Զուտ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք մեր մի փոքր իրականությանը վերադառնանք, վերհիշենք այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում ՍԴ նախագահի ընտրության հետ կապված, որովհետեւ ինձ
մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Ես միանշանակ վստահ եմ, որ ՍԴ-ն, այս պահի դրությամ ունի լեգիտիմության խնդիր։ Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որեւէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, այնուամենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ ՍԴ-ում առկա խնդիրները ինչ-որ ժամանակում որեւէ լուծում պետք է ստանան եւ քանի դեռ Դատարանում կա լեգիտիմության խնդիր եւ չկա վստահություն, ապա, փոխվարչապետի պնդմամբ, ՍԴ-ն չի կարող գործել իր լիազորությունների ամբողջ շրջանակում։
 
Ավինյանի խոսքով՝ ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է հարգանք լինի, բայց չենք կարող աչք փակել այն բոլոր խնդիրների վրա, որոնք այնտեղ առկա են․
 
«Կարծում եմ՝ շարունակական լուծումների վրա պետք է մտածել, որովհետեւ սա համընդհանուր խնդիր է եւ խնդիր է նաեւ ՍԴ-ի համար»։
 
Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար