Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

18-10-2019 16:34:42   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


 
Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որևէ
պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան  նաև Xiaomi AirDots անլար ականջակալները։ 
 
Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով։ Այն շուկային է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական տեսախցիկ, HD որակի էկրան և, ի տարբերություն 2019 թվականի մարտին թողարկված Samsung Galaxy A10 մոդելի, օժտված է մատնահետքի սենսորով, ավելի հզոր մարտկոցով և ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ առջևի տեսախցիկով։ Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն առնվազն 2 900 դրամ։ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում ամսական վճարը կկազմի 3300 դրամ, և բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու համար։     
 
Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ և եռակի տեսախցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է տեսնել իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այդ նորագույն մոդելը նույնպես ներկայացված է երեք գույներով` Kind of Grey, Not just Blue, More than White,  օժտված է էկրանի տակ գտնվող մատնահետքի սենսորով, Android One համակարգով, 48 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ հիմնական և 32 ՄՊ AI selfie տեսախցիկով և հասանելի է ամսական սկսած
4200 դրամից։ 
 
«Xiaomi Mi A3 սմարթֆոնի գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալներ։ Իսկ Ucom Ունիվերսալ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար, - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Ընդգծենք, որ նշյալ սմարթֆոնները ձեռք բերելիս պարտադիր բաժանորդագրման պարտավորություն չկա։
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 865 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար